Ոստիկանության պետ Հայկ Հարությունյանին փոխարինեց Արարատի մարզպետ Ալիկ Սարգսյանը

Հայաստանի նախագահի երեկվա հրամանագրերով Հայկ Հարությունյանն ազատվել է կառավարությանն առընթեր ոստիկանության պետի պաշտոնից եւ ոստիկանության պետ է նշանակվել Ալիկ Սարգսյանը, որը մինչ այդ Արարատի մարզպետն էր:

51֊-ամյա Սլիկ Սարգսյանը երկար տարիներ աշխատել է ներքին գործերի նախարարության համակարգում: 2000 թվականին նա նշանակվել էր Արարատի մարզպետ:


(Լուսանկարում` Ալիկ Սարգսյան)