Չեխիայի եւ Լիտվայի ֆուտբոլի հավաքականների` երեկ Պրահայում կայացած ընկերական հանդիպման մեկնարկից առաջ մարզադաշտում շրջված են բարձրացրել Լիտվայի պետական դրոշը, իսկ Լիտվայի պետական օրհներգի փոխարեն հնչել է Լատվիայի օրհներգը: Այդ մասին տեղեկացնում է «24 ժամ» օրաթերթը:
Ըստ ականատեսների` լիտվացի ֆուտբոլիստները նախ շփոթվել են, զարմացել, ապա նրանցից ոմանց մոտ հիստերիկ ծիծաղ է սկսվել:
Առաջին խաղակեսից հետո Չեխիայի եւ Մորավիայի ֆուտբոլային միության (Չեխիայի ֆուտբոլի ֆեդերացիան) մի անանուն աշխատակից փորձել է կատակի վերածել միջադեպը` ասելով, թե «ի՞նչ տարբերություն, միեւնույն է, լիտվացիներն այլեւս այստեղ չեն գա»:
Միությունն անմիջապես պատժիչ գործողությունների է դիմել. նույն երեկոյան աշխատանքից ազատվել է միության մամլո քարտուղար Վացլավ Տիխին, քանի որ միության մամլո ծառայությունն էր պատասխանատու մարզադաշտի ստուդիա օրհներգով ձայնասկավառակը բերելու համար:
Բացի այդ, երեկվա սկանդալի հետեւանքով նկատողություն է ստացել Չեխիայի եւ Մորավիայի ֆուտբոլային միության բարձրաստիճան պաշտոնյա Միրոսլավ Լիբան:
Ֆուտբոլային հանդիպումը Յան Կոլերի խփած երկու գոլերի շնորհիվ ավարտվել է տանտերերի հաղթանակով՝ 2:0 հաշվով: Սակայն Չեխիան, ինչպես տեղացի մարզական մեկնաբաններն են նշում, «խայտառակ պարտություն է կրել քաղաքական տեսակետից»:
Արմեն Քոլոյան, Պրահա