Ֆրանսիան 25 միլիոն եվրո է հատկացրել Երեւանի ջրամատակարարումը բարելավելու համար

Ֆրանսիան մոտ 25 միլիոն եվրո կհատկացնի Երեւանի ջրամատակարարման համակարգի բարելավման եւ մաքրման համար: Այսօր համապատասխան արձանագրություն ստորագրեցին Հայաստանի ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը եւ Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Սերժ Սմեսովը:

Ծրագրով նախատեսվում է նոր խողովակաշարերի անցկացում, ջրամատակարարման ցանցի ընդլայնում, նոր ջրագծերի միացում եւ այլ աշխատանքներ:


Ռուբեն Մելոյան