Հայաստանի պատվիրակությունը կմասնակցի Հայաստան-ՆԱՏՕ հավաքին

Հայաստանի արտաքին գործերի եւ պաշտպանության նախարարները այսօր մեկնելու են Բրյուսել, որտեղ մասնակցելու են Հայաստան-ՆԱՏՕ 26+1 ձեւաչափով Հյուսիսատլանտյան խորհրդի նիստին:

Պաշտպանության նախարարության մամլո քարտուղարի վկայությամբ՝ Էդվարդ Նալբանդյանը եւ Սեյրան Օհանյանը հանդիպում կունենան ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալի հետ: