Հայաստանի արտգործնախարարը կայցելի Մոսկվա

Մայիսի 28-ին Հայաստանի արտգործնախարար Էդուարդ Նալբանդյանը եռօրյա պաշտոնական այցով կմեկնի Մոսկվա, որտեղ կհանդիպի իր ռուսաստանցի պաշտոնակից Սերգեյ Լավրովի հետ:

Հայաստանի արտգործնախարարության մամլո ծառայության վկայությամբ՝ Էդուարդ Նալբանդյանը կհանդիպի նաեւ Ռուսաստանի հայկական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ, ինչպես նաեւ ելույթ կունենա Մոսկվայի միջազգային հարաբերությունների ինստիտուտում: