Մեդվեդեւը նախագահի պաշտոնում առաջին այցը կատարում է Ղազախստան

Դմիտրի Մեդվեդեւը Ռուսաստանի նախագահի պաշտոնում իր առաջին այցը կատարում է Ղազախստան, որտեղ այսօր հանդիպելու է երկրի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւի հետ:

Հանդիպման ժամանակ քննարկվելու են էներգետիկ բնագավառին եւ տիեզերական հետազոտություններին առնչվող հարցեր:

Վաղը Մեդվեդեւը Ղազախստանից կմեկնի Չինաստան, որտեղ երկօրյա այցի ընթացքում հանդիպումներ կունենա նախագահ Հու Ձինթաոյի եւ այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ: