Արմեն Աբելյանը եւ Սեւակ Լալայանը նշանակվել են նախագահի օգնականներ, Արամ Անանյանը` ռեֆերենտ

Նախագահ Սերժ Սարգսյանի հինգշաբթի օրվա կարգադրությամբ Արմեն Աբելյանը եւ Սեւակ Լալայանը նշանակվել են նախագահի օգնականներ:

Նախագահի մամլո գրասենյակի փոխանցմամբ` Սերժ Սարգսյանի նույն օրվա այլ կարգադրությամբ Արամ Անանյանը նշանակվել է նախագահի ռեֆերենտ: