Կալիֆորնիայի գերագույն դատարանը օրինականացրեց միասեռականների ամուսնությունը

Կալիֆորնիայի դատարանը երեկ վերացրել է միասեռականների ամուսնության արգելքը, վճռելով, որ այն հակասում է մարդու սահմանադրական իրավունքին:

Դատարանի այս որոշումից հետո Կալիֆորնիան դառնում է ԱՄՆ֊ի երկրորդ նահանգը Մասաչուսեթսից հետո, որտեղ թույլատրվում են միասեռականների ամուսնությունները: