Այս տարի կկրկնապատկվեն վետերանների պատվովճարները, հաջորդ տարի՝ քաղծառայողների աշխատավարձերը

Այս տարվա հուլիսի 1-ից կրկնապատկվելու են Երկրորդ աշխարհամարտի վետերանների պատվովճարները: Այդ մասին կառավարության այսօրվա նիստում հայտնել է Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը:

Նա նաեւ հայտարարել է, որ 2009 թվականին «կտրուկ ավելանալու են քաղաքացիական ծառայողների աշխատավարձերը»:


Շաքե Ավոյան

(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի)