Շիրակի մարզի ազատամարտիկները դիմել են սփյուռքահայությանը

Շիրակի մարզի ազատամարտիկներն այսօր կոչ են արել սփյուռքահայությանը՝ ներազդել Հայաստանի իշխանությունների վրա կալանավորված ազատամարտիկներին ազատ արձակելու համար:

«Իրենց քաղաքական հայացքների համար անհիմն մեղադրանքներով այսօր բանտերում են գտնվում Արցախյան հերոսամարտի մասնակիցներ, հրամանատարներ Աշոտ Զաքարյանը, Մուշեղ Սաղաթելյանը, ազատամարտիկներ Հարություն Ուռուտյանը եւ Գեւորգ Ղազարյանը», - ասված է Շիրակի մարզի ազատամարտիկների դիմումում:

Նրանք հորդորել են սփյուռքահայերին «բարձրացնել իրենց բողոքի ձայնը եւ ունեցած բոլոր հնարավորություններով ներգործել Հայաստանի իշխանությունների վրա»:


Սաթենիկ Վանցյան