Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի հանդիսավոր արարողություն է կայացել երեկ երեկոյան Փարիզի Հաղթական կամարի տակ` Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի մասնակցությամբ:
Արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության փոխանցմամբ` նախարարը ծաղկեպսակ է զետեղել Անհայտ զինվորի շիրիմին եւ ստորագրել Հիշատակի Ոսկե մատյանում:
Հնչել են Հայաստանի եւ Ֆրանսիայի օրհներգերը, խոնարհվել են մարտական դրոշները, լռությամբ հարգվել է զոհերի հիշատակը:
Արարողությանը ներկա էին ֆրանսիացի պետական եւ քաղաքական գործիչներ, քաղաքապետներ, բարձրաստիճան զինվորականներ, հարյուրավոր ֆրանսահայեր:
Աշխատանքային այցով Փարիզում գտնվող Էդվարդ Նալբանդյանը չորեքշաբթի օրը հանդիպել է Ֆրանսիայի Ազգային ժողովի անդամների, սենատորների եւ Փարիզում հավատարմագրված մի շարք դեսպանների հետ:
Հայաստանի արտգործնախարարը զրույց է ունեցել նաեւ Ֆրանսիայի իշխող «Հանուն ժողովրդային շարժման» (UMP) կուսակցության գլխավոր քարտուղար Պատրիկ Դեւեջյանի հետ:
Հանդիպումների ընթացքում քննարկվել են միջպետական, տարածաշրջանային եւ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր: Ֆրանսիական կողմը պատրաստակամություն է հայտնել Հայաստանի հետ շարունակել եւ առավել խորացնել համագործակցությունը:
(Լուսանկարը` արտգործնախարարության)