Բնապահպանական խնդիրներով մտահոգված են նաեւ դպրոցահասակները

Թվով 14 օտարերկրյա կամավորներ, ժամանակավոր բնակվելով Հայաստանի 14 գյուղական համայնքներում, աշխատել են տեղի դպրոցահասակ` 5-11-րդ դասարանների երեխաների հետ, բացատրել են նրանց բնապահպանական խնդիրների կարեւորությունը:

Ժյուրին, որի կազմում են բնապահպանական խնդիրներով զբաղվող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, լուսանկարիչներ եւ ռեժիսորներ, պետք է որոշի լավագույն 5 անվանակարգերի նկարները: ԱՄՆ-֊ի խաղաղության կորպուսը հաղթողներին կհանձնի մեկական ձեռքի համակարգիչ` նոութբուք եւ տեսախցիկ: Մրցույթի արդյունքները կհայտարարվեն չորեքշաբթի օրը:


Նարինե Ղալեչյան