Փոթին կդառնա մաքսային տուրքերից ազատ գոտի

Վրաստանը երեկ համաձայնագիր է ստորագրել Արաբական Միացյալ Էմիրությունների հետ, ըստ որի սեւծովյան Փոթի նավահանգստի բեռնափոխադրման հնարավորությունները կեռապատկվեն, եւ այնտեղ կստեղծվի մաքսային տուրքերից ազատ գոտի:

«Իմ նպատակն է Վրաստանը դարձնել այս տարածաշրջանի Դուբայը կամ Սինգապուրը: Նոր նավահանգիստը եւ ազատ գոտին կլինեն Վրաստանի տնտեսական հրաշքի խորհրդանիշը», - ասել է նախագահ Միխեիլ Սահակաշվիլին իր հեռուստաելույթում:

Ըստ համաձայնագրի՝ նախատեսված է առաջիկա 3-4 տարիների ընթացքում 200 միլիոն դոլար ներդնել Փոթի նավահանգիստը հիմնովին վերակառուցելու համար:

Հայաստան ներկրվող ապրանքներ մի զգալի մասը բերվում է Փոթի նավահանգստով: