Ուրուգվայը` խորովածի գծով աշխարհի ռեկորդակիր

Ուրուգվայում երեկ պատրաստվել է աշխարհում ամենամեծ խորովածը, ինչի շնորհիվ այդ երկիրն ընդգրկվել է Գինեսի ռեկորդների գրքում:

12 հազար կիլոգրամ տավարի միսը խորովել է 1252 մարդ, խորովածը համտեսել է շուրջ 20 հազար հոգի:

Գինեսի գրքում ընդգրկելու վկայագիրը Ուրուգվայի պետնախարար Էռնեստո Ագազիին է հանձնել ամերիկացի Դանի Գիրթոնը:

Խորոված պատրաստելու նախորդ ռեկորդը Մեքսիկայինն էր` 8 հազար կիլոգրամ:


Դիեգո Կարամանուկյան, Մոնտեվիդեո