Սերժ Սարգսյանի երդմնակալությանը ԱՄՆ-ից ներկա կլինեն Մեթյու Բրայզան եւ Ջոզեֆ Փենինգթոնը

«Նովոստի-Արմենիա» լրատվական գործակալության փոխանցմամբ, Հայաստանի Հանրապետության նորընտիր նախագահ Սերժ Սարգսյանի ապրիլի 9-ին կայանալիք երդմնակալության հանդիսավոր արարողությանը Ամերիկայի Միացյալ Նահանգները կներկայացնեն պետքարտուղարի տեղակալի օգնական, ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահ Մեթյու Բրայզան եւ Հայաստանում ԱՄՆ-ի գործերի ժամանակավոր հավատարմատար Ջոզեֆ Փենինգթոնը:

«Ես եւ Մեթյու Բրայզան ենք մասնակցելու նորընտիր նախագահի ինաուգուրացիային», - այսօր «Նովոստի-Արմենիա»-ին հայտնել է Փենինգթոնը:

«Նովոստի-Արմենիա»-ն նշում է, որ ՀՀ Սահմանադրության 55-րդ հոդվածի համաձայն, ստանձնելով լիազորությունները, նորընտիր նախագահը պարտավոր է տասնօրյա ժամկետում առաջադրել վարչապետի թեկնածուին:

Նոր կառավարությունը պետք է կազմվի վարչապետի նշանակումից հետո քսանօրյա ժամկետում:


Արմեն Քոլոյան, Պրահա

(Lուսանկարը` ՖՈՏՈLՈՒՐ-ի)