Լյուդմիլա Պուտինան եւ Բելլա Քոչարյանը Երեւանում Ռուսական գրքի կենտրոն են բացել

Ռուսաստանի առաջին տիկին Լյուդմիլա Պուտինան եւ Հայաստանի առաջին տիկին Բելլա Քոչարյանը երկուշաբթի օրը Երեւանում Ռուսական գրքի կենտրոն են բացել:

Նորաբաց կենտրոնը գտնվում է Արտասահմանյան երկրների հետ մշակութային կապերի եւ համագործակցության հայկական ընկերությունում:

Կենտրոնի ստեղծման գաղափարը ծնվել էր երեք տարի առաջ, երբ երկու երկրների առաջին տիկնայք Հայաստանում Ռուսաստանի տարվա բացման շրջանակներում այցելել էին Արտասահմանյան երկրների հետ մշակութային կապերի եւ համագործակցության հայկական ընկերություն:

ԻՏԱՌ-ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ, Լյուդմիլա Պուտինան Հայաստան է ժամանել այսօր` Բելլա Քոչարյանի հրավերով:


(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի)