Բուխարեստում հանդիպել են Ալիեւը եւ Սահակաշվիլին

Այսօր Բուխարեստում տեղի է ունեցել Ադրբեջանի եւ Վրաստանի նախագահներ Իլհամ Ալիեւի եւ Միխեիլ Սահակաշվիլիի հանդիպումը:

Ադրբեջանական եւ վրացական աղբյուրների համաձայն՝ երկու երկրների առաջնորդները քննարկել են քաղաքական, տնտեսական եւ այլ բնագավառներում համագործակցությունը զարգացնելու հարցը:

Հանդիպման ընթացքում շեշտվել է տարածաշրջանային մակարդակով համագործակցության խորացման անհրաժեշտությունը: