Մոսկվայում սկսել է հրատարակվել Հայ առաքելական եկեղեցու թերթը

Մոսկվայում սկսել է լույս տեսնել Հայ առաքելական եկեղեցու ամենամսյա թերթը:

ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ի վկայությամբ՝ հոդվածները տպագրվում են ռուսերեն եւ հայերեն: Պարբերականը նախատեսված է ընթերցողների լայն շրջանակի համար՝ բացի եկեղեցու մասին պատմող նյութերից, այստեղ զետեղվելու են հոդվածներ հայերի հասարակական եւ մշակութային կյանքի մասին:

Ռուսաստանի հայ համայնքի տվյալներով՝ Մոսկվայում բնակվում է կես միլիոն հայ, իսկ ողջ Ռուսաստանում՝ մեկ միլիոն:

Մոսկվայի հայ համայնքը մի քանի պարբերական է հրատարակում: