Մինսկի խմբի համանախագահները կհանդիպեն Բուխարեստում

Բուխարեստում անցկացվելիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում նախատեսված է ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահներ Մեթյու Բրայզայի, Բեռնար Ֆասիեի եւ Յուրի Մերզլյակովի հերթական հանդիպումը:

Ինչպես APA գործակալությանը հայտնել են ֆրանսիացի համանախագահ Բեռնար Ֆասիեի գրասենյակից, համանախագահներն այսօր արդեն ժամանել են Ռումինիայի մայրաքաղաք:

Նույն աղբյուրի փոխանցմամբ` ակնկալվում է, որ միջնորդները հանդիպումներ կանցկացնեն նաեւ Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հետ:


(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի)