Վրաստանը պատրաստ է զորքեր ուղարկել Աֆղանստան

Վրաստանը պատրաստակամություն է հայտնել Աֆղանստան ուղարկել զորքեր` ՆԱՏՕ-ի ուժերի կազմում ընդգրկված ֆրանսիական եւ հոլանդական զորախմբերին միանալու համար:

Արտգործնախարար Դավիթ Բաքրաձեն երեկ «Ռոյթերզ» գործակալությանը ասել է, որ իր երկիրը առաջարկում է 120-հոգանոց թվակազմ` Քաբուլում տեղակայված ֆրանսիական զորախմբին, եւ 200-հոգանոց թվակազմ` Ուրուզգան հյուսիսային նահանգում տեղակայված հոլանդական զորախմբին միանալու համար:

Դիվանագետների կարծիքով` Ֆրանսիային եւ Նիդերլանդներին հասցեագրված այս առաջարկն արվել է ՆԱՏՕ-ին Վրաստանի եւ Ուկրաինայի անդամակցության գաղափարի նկատմամբ այդ երկրների սառը վերաբերմունքի պատճառով: