Մեթյու Բրայզա. «Հիմնական սկզբունքների համաձայնեցման հարցում առաջ շարժվելու ժամանակն է»

Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հիմնական սկզբունքների համաձայնեցման հարցում առաջ շարժվելու ժամանակն է: Այս կարծիքն է հայտնել ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզան երեկ ադրբեջանական «Թրենդ» գործակալությանը տված հարցազրույցում:

Ղարաբաղյան կարգավորման հիմնական սկզբունքների վերաբերյալ փաստաթուղթը ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահները Հայաստանին եւ Ադրբեջանին են ներկայացրել անցած տարեվերջին: