Վահան Տեր-Ղեւոնդյանը ազատվել է Լիբանանում Հայաստանի դեսպանի պաշտոնից

Նախագահ Ռոբերտ Քոչարյանը մարտի 26-ին հրամանագիր է ստորագրել Վահան Տեր-Ղեւոնդյանին Լիբանանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպանի պարտականություններից ազատելու մասին:

Տեղեկատվությունը տրամադրել են նախագահի մամլո գրասենյակից: