Իրապաշտպանները կոչ են անում ազատ արձակել Ալեքսանյանին

Ռուսաստանի իրավապաշտպանները դիմել են Ռուսաստանի նորըտիր նախագահ Դիմիտրի Մեդվեդեւին` կոչ անելով մեկուսարանից ազատ արձակել «ՅՈՒԿՕՍ»-ի նախկին փոխնախագահ, ծանր հիվանդ Վասիլի Ալեքսանյանին:

Դիմումը ստորագրել են 450 մարդ` իրավապաշտպաններ, քաղբանտարկյալներ, մտավորականներ:

Վասիլի Ալեքսանյանը մեղադրվում է խոշոր չափի ֆինանսական հանցագործություն կատարելու մեջ: Ծանր հիվանդության պատճառով այս տարվա փետրվարի սկզբին Ալեքսանյանին մեկուսարանից տեղափոխել են հիվանդանոց:


Հրաչ Մելքումյան, Պրահա