Հյուսիսային պողոտայից երկու քաղաքացի է բերման ենթարկվել

Այսօր երեկոյան Հյուսիսային պողոտայից ոստիկանները բերման են ենթարկել երկու քաղաքացու: Արաբկիր համայնքի ոստիկանապետի տեղակալ Վալերի Օսիպյանը «Ազատություն» ռադիոկայանին հայտնել է, որ նրանք տարվել են Կենտրոն համայնքի ոստիկանական բաժանմունք՝ «կարգը խախտելու համար»:

Ոստիկանական բաժանմունք ժամանած Ազգային ժողովի պատգամավոր Զարուհի Փոստանջյանը «Ազատություն» ռադիոկայանին հայտնեց, որ բերման ենթարկվածներից մեկը ավելի ուշ ազատ է արձակվել:


Ռուբեն Մելոյան