Դորա Բաղդասարյանը՝ տարվա կին Ուրուգվայի ակադեմիական շրջանակներում

Ուրուգվայի պետական իրավաբանական համալսարանի դեկան, պրոֆեսոր Դորա Բաղդասարյանը շուրջ 300 լրագրողների կողմից ճանաչվել է Ուրուգվայի 2007 թվականի «տարվա կինը ակադեմիական շրջանակներում»:

Մարտի 26֊-ին Մոնտեվիդեոյում կայանալու է Բաղդասարյանին հատուկ շքանշանով պարգեւատրելու արարողությունը, որը ցուցադրվելու է հեռուստատեսությամբ:

Դիեգո Կարամանուկյան, Մոնտեվիդեո