Սլովենիայի վիզաները կտրամադրի Լեհաստանի դեսպանատունը

Սլովենիայի մուտքի վիզաներն այսուհետ կտրամադրի Երեւանում Լեհաստանի դեսպանատունը:

Հայաստանի արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության վկայությամբ՝ նման համաձայնագիր է ստորագրվել Լեհաստանի եւ Սլովենիայի արտգործնախարարությունների միջեւ: