Երեւան է ժամանելու Ագոյի խումբը

Մարտի 30֊-ին Հայաստան է ժամանելու Եվրախորհրդի նախարարների կոմիտեի Ագոյի խումբը՝ Եվրախորհրդում Շվեդիայի դեսպան Պեր Սյոգրենի գլխավորությամբ: Այդ մասին այսօր «Ազատություն» ռադիոկայանին հայտնել է Հայաստանի արտգործնախարարության խոսնակի պաշտոնակատար Տիգրան Բալայանը:

Նրա փոխանցմամբ՝ Ագոյի խմբի այցելությունը տարածաշրջանային բնույթի է եւ նախօրոք էր ծրագրված:

Խմբի անդամները կհանդիպեն Հայաստանի ղեկավարների հետ:

Ագոյի խումբը զբաղվում է Եվրոպայի խորհրդի առջեւ ստանձնած պարտավորությունների կատարման մոնիտորինգով:

(Լուսանկարում` Պեր Սյոգրեն: ՖՈՏՈԼՈՒՐ)