Ռուսաստանը մտադիր է մեկ շաբաթից վերականգնել օդային հաղորդակցությունը Վրաստանի հետ

Ռուսաստանի տրանսպորտի նախարարությունն այսօր հայտնել է, որ մտադիր է մարտի 25-֊ից վերականգնել քաղաքացիական ավիացիայի ինքնաթիռների թռիչքները դեպի Վրաստան:

Ռուսաստանը դադարեցրել էր օդային հաղորդակցությունը Վրաստանի հետ 2006 թվականի նոյեմբերին, երբ կտրուկ սրվեցին երկու երկրների հարաբերությունները:

Այդ ժամանակից ի վեր Ռուսաստանից Վրաստան եւ Վրաստանից Ռուսաստան թռչել ցանկացողների մի զգալի մասն օգտվում էր երեւանյան օդակայանից: