Նախագահը ստորագրեց զանգվածային միջոցառումների անցկացման մասին օրենքում կատարված փոփոխությունները

Նախագահ Ռոբերտ Քոչարյանը այսօր ստորագրել է Ազգային ժողովի կողմից ընդունված` «Ժողովներ, հանրահավաքներ, երթեր եւ ցույցեր անցկացնելու մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքը:

Նախագահի մամլո գրասենյակի փոխանցմամբ` Ռոբերտ Քոչարյանը ստորագրել է նաեւ փոփոխությունները եւ լրացումները Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում: