Հայաստան կայցելի Ռուսաստանի փոխարտգործնախարարը

Վաղը Հայաստան կժամանի Ռուսաստանի արտգործնախարարի տեղակալ, պետքարտուղար Գրիգորի Կարասինը:

Հայաստանի արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության փոխանցմամբ` նախատեսվում են Կարասինի հանդիպումները նախագահ Ռոբերտ Քոչարյանի, վարչապետ Սերժ Սարգսյանի, արտգործնախարար Վարդան Օսկանյանի եւ փոխարտգործնախարար Գեղամ Ղարիբջանյանի հետ:

Ռուսաստանի փոխարտգործնախարարի այցը կավարտվի մարտի 20-ին: