Բուլղարիայի նախագահը ժամանում է Բաքու

Այսօր եռօրյա աշխատանքային այցով Ադրբեջան է ժամանում Բուլղարիայի նախագահ Գեորգի Պըրվանովը: Նույն օրը նա հանդիպելու է իր ադրբեջանցի պաշտոնակից Իլհամ Ալիեւի հետ:

Պըրվանովը Բաքվում կքննարկի Կասպից ծովի նավթը Բուլղարիայի տարածքով Եվրոպա տեղափոխելու հարցը:

Բուլղարիայի նախագահը կայցելի նաեւ Շեքիի շրջան, որը երկրի մետաքսագործության կենտրոնն է: