Սերժ Սարգսյանին շնորհավորել են Հնդկաստանի եւ Չեխիայի նախագահները

Հայաստանի նախագահ ընտրվելու կապակցությամբ, վարչապետ Սերժ Սարգսյանին շնորհավորական ուղերձներ են հղել Հնդկաստանի նախագահ Պրտիբհա Դեւիսինգհ Պատիլը եւ Չեխիայի նախագահ Վացլավ Կլաուսը:

Կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, Հնդկաստանի նախագահի ուղերձում, մասնավորապես, ասված է. - «Ընդունեք, խնդրեմ, իմ սրտանց շնորհավորանքները՝ Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ: Համոզված եմ, որ Ձեր ղեկավարության եւ առաջնորդության ներքո Հայաստանն առաջընթաց կապրի: Մեր երկրների հարաբերությունները առեւտրի, մշակույթի եւ կրթության ոլորտներում ընդլայնվում են: Ակնկալում եմ մեր երկու երկրների միջեւ բազմաբնույթ համագործակցության ամրապնդում գալիք տարիներին: Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն եւ հաջողություն Ձեր նախաձեռնություններում, ինչպես նաեւ՝ խաղաղություն եւ բարգավաճում Հայաստանի Հանրապետության ժողովրդին»:

Չեխիայի նախագահն իր ուղերձում, մասնավորապես, գրել է. - «Թույլ տվեք անձամբ իմ եւ չեխ ժողովրդի անունից շնորհավորել Ձեզ Հայաստանի Հանրապետության նախագահ ընտրվելու կապակցությամբ: Մաղթում եմ Ձեզ ամուր առողջություն եւ բազում հաջողություններ Ձեր աշխատանքում»:

(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի)