Խախտվել է հրադադարը Լեռնային Ղարաբաղի հարավում

Այս գիշեր խախտվել է հրադադարը Լեռնային Ղարաբաղի հարավում:

Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին հայտնեցին Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակում, ադրբեջանական կողմից մի քանի անգամ կրակ է բացվել հրազենային զենքից:

Տուժածներ չկան: