Նախագահ Քոչարյանը մասնակցել է մարտի 1-ին զոհված Համլետ Թադեւոսյանի հուղարկավորությանը

Ինչպես տեղեկացնում է Հայաստանի նախագահի մամլո գրասենյակը, Ռոբերտ Քոչարյանն այսօր մասնակցել է ընդդիմության կողմից մարտի 1-ին հրահրված անկարգությունների հետեւանքով ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված ոստիկանության զորքերի վաշտի հրամանատար, կապիտան Համլետ Թադեւոսյանի հուղարկավորության արարողությանը:

Հովհաննես Թադեւոսյանին հետմահու շնորհվել է մայորի կոչում: