ՄԱԿ-ի մարդու իրավունքների գլխավոր հանձնակատարը խորապես անհանգստացած է

ՄԱԿ-ի՝ մարդու իրավունքների գլխավոր հանձնակատար Լուիզ Արբորը կիրակի օրը հանդես է եկել հայտարարությամբ՝ խորը անհանգստություն հայտնելով Հայաստանում ոստիկանության եւ ցուցարարների միջեւ բախումների ընթացքում զոհերի եւ վիրավորների մասին հաղորդագրությունների վերաբերյալ:

Լուիզ Արբորը մտահոգություն է հայտնել խաղաղ ցուցարարների նկատմամբ ուժի կիրառման հաղորդումների առթիվ: Ըստ գերմանական DPA լրատվական գործակալության, ՄԱԿ-ի մարդու իրավունքների գլխավոր հանձնակատարին մտահոգել է ընդդիմադիր ցուցարարների կալանավորումը: