Մահմուդ Ահմադինեջադ. «Իրաքի նախագահի հետ բանակցությունները բարեկամական եւ եղբայրական էին»

Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեջադն այսօր Բաղդադում հայտարարել է, որ Իրաքի նախագահ Ջալալ Թալաբանիի հետ իր բանակցությունները «բարեկամական եւ եղբայրական» էին:

Թալաբանին «պատմական» է անվանել Իրանի նախագահի այցը Իրաք:

Մահմուդ Ահմադինեջադը Իրանի առաջին ղեկավարն է, որն այցելում է Իրաք 1980 թվականին երկու երկրների միջեւ տեղի ունեցած արյունալի պատերազմից հետո: Պատերազմի հետեւանքով զոհվել է մոտ 1 միլիոն մարդ:

Ահմադինեջադը հայտնել է, որ կողմերը «մտադիր են հնարավորինս բարելավել երկկողմ հարաբերությունները»: