Ոստիկանություն են տարվել Խաչատուր Սուքիասյանի թիկնապահները եւ ավտոմեքենաները

«Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանն այսօր երեկոյան «Ազատություն» ռադիոկայանին հայտնել է, որ ոստիկանություն են տարվել պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի թիկնապահները եւ ավտոմեքենաները:

Արամ Սարգսյանը նաեւ հայտնել է, որ ոստիկանության աշխատակիցները կնքում են նախագահության թեկնածու Լեւոն Տեր-֊Պետրոսյանի նախընտրական շտաբները:

Ավելի ուշ Ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչության պետ Սայաթ Շիրինյանը հաստատեց, որ Խաչատուր Սուքիասյանի թիկնապահները բերվել են ոստիկանություն:

Նա նաեւ հայտնեց, որ «ոստիկանության առաջարկով, շրջաններում կնքվել են նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի շտաբները` որպես վտանգավոր եւ անկանխատեսելի հետեւանքներով լի»:


Աստղիկ Բեդեւյան, Կարինե Քալանթարյան

(ՖՈՏՈԼՈՒՐ-ի լուսանկարում` Լեւոն Տեր-Պետրոսյան եւ Խաչատուր Սուքիասյան)