Վլադիմիր Պուտին. «Ռուսաստանցի ներդրողները ավելի ու ավելի մեծ ներդրումներ են կատարում Ադրբեջանում»

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, Մոսկվայում ընդունելով Ադրբեջանի առաջնորդ Իլհամ Ալիեւին, փաստել է, որ ռուսաստանցի ներդրողները ակտիվանում են Ադրբեջանում:

«Մենք գոհունակությամբ ենք նշում, որ ռուսաստանցի ներդրողները ավելի ու ավելի մեծ ներդրումներ են կատարում Ադրբեջանի տնտեսության մեջ»,֊ - ասել է Պուտինը:

Իր հերթին, Իլհամ Ալիեւը շեշտել է, որ ադրբեջանական ընկերությունները գործում են ռուսաստանյան շուկայում:

Կրեմլի մամլո ծառայության վկայությամբ՝ երկու երկրների ղեկավարները քննարկել են նաեւ ղարաբաղյան հիմնախնդիրը:

Ալիեւը Մոսկվա է ժամանել ԱՊՀ-֊ի գագաթնաժողովին մասնակցելու նպատակով: