ԱՊՀ-֊ի գագաթնաժողովում Պուտինը մտադիր է երկկողմ հանդիպումներ անցկացնել

Փետրվարի 22-֊ին Մոսկվայում կայանալիք ԱՊՀ-֊ի ոչ պաշտոնական գագաթնաժողովում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մտադիր է մի շարք երկկողմանի հանդիպումներ ունենալ տարբեր երկրների ղեկավարների հետ: Այդ մասին այսօր հայտնել է Ռուսաստանի առաջնորդի մամլո ծառայությունը:

Աղբյուրը չի մանրամասնել, թե կոնկրետ որ պետությունների ղեկավարների հետ է հանդիպելու Պուտինը:

ԻՏԱՌ֊-ՏԱՍՍ-֊ը այսօր տեղեկացրել է, որ Պուտինը ցանկություն է հայտնել զրուցելու Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլիի հետ: