Բաքվում կկառուցվի Հեյդար Ալիեւի անվան մշակութային կենտրոն

Ադրբեջանի նախկին նախագահ Հեյդար Ալիեւի պատվին Բաքվում կկառուցվի մեծ մշակութային կենտրոն: Ելույթ ունենալով դրա հիմնադրման արարողության ժամանակ, նախագահ Իլհամ Ալիեւը վստահություն հայտնեց, որ կենտրոնը կդառնա «ժամանակակից մայրաքաղաքի խորհրդանիշ»:

Կենտրոնի նախագծումը հանձնարարվել է ժամանակակից ճարտարապետության ամենահայտնի դեմքերից մեկին՝ Իրաքում ծնված բրիտանուհի Զահա Հադիդին:

Կենտրոնը, որի շինարարությունը կավարտվի 2009 թվականին, կունենա 1300-֊տեղանոց համերգային դահլիճ, գրադարան, թանգարան եւ ստորգետնյա ավտոկանգառ:

Կառավարությունը չի հայտնում, թե որքան գումար է ծախսվելու կենտրոնի շինարարության վրա: «Ռոյթերզ»-֊ը փաստում է, որ նավթառատ Ադրբեջանում միջին աշխատավարձը կազմում է մոտ 250 դոլար: