Թուրքմենստանում բենզինի գինը բարձրացվել է 8 անգամ

Թուրքմենստանում այսօրվանից բենզինի գինը բարձրացվել է 8 անգամ, միաժամանակ որոշ քանակությամբ բենզին վարորդներին հատկացվելու է անվճար:

ԻՏԱՌ-֊ՏԱՍՍ-֊ի վկայությամբ՝ բենզինի մեկ լիտրը, որը մինչեւ այժմ արժեր 400 մանաթ, այսօրվանից վաճառվելու է 3100 մանաթով: Միաժամանակ կառավարությունը մասնավոր մեքենաներ ունեցողներին անվճար կհատկացնի ամսական 120 լիտր բենզին, բեռնատարների եւ ավտոբուսների տերերին՝ 200 լիտր:

Բենզինի գինը Թուրքմենստանում անփոփոխ էր մնացել վերջին տասնամյակի ընթացքում եւ ամենաէժանն էր աշխարհում՝ 2 սենթ մեկ լիտրի համար: