Իրանում փորձարկվել է հրթիռ, որը կարող է արբանյակ դուրս բերել ուղեծիր

Իրանում այսօր փորձարկվել է մի հրթիռ, որը կարող է արբանյակ դուրս բերել ուղեծիր:

Իրանի պետական լրատվամիջոցները հայտնել են, որ հրթիռի արձակման արարողությանը ներկա է եղել նախագահ Մահմուդ Ահմադինեջադը:

Արեւմտյան լրատվամիջոցների վկայությամբ՝ արբանյակ դուրս բերող հրթիռի ստեղծումը նոր քայլ է իրանական հրթիռային տեխնոլոգիաների զարգացման ճանապարհին: