Ռուսաստանցիները ամենալավ վերաբերմունքն ունեն Ղազախստանի, ամենավատը՝ Էստոնիայի նկատմամբ

Ըստ սոցիոլոգիական հարցումների՝ Ռուսաստանի բարեկամ երկրների ցուցակը գլխավորում են Ղազախստանը, Բելառուսը եւ Գերմանիան, իսկ ոչ բարեկամական երկրների ցանկը՝ Էստոնիան, Վրաստանը եւ Լատվիան: Նման տվյալներ է հրապարակել «Լեւադայի կենտրոն» հետազոտական կազմակերպությունը:

«Թշնամիների ցուցակը տարեցտարի փոխվում է: Վատ վերաբերմունքի պատճառները միշտ տարբեր են: Էստոնիայի դեպքում դա պատերազմի մասին հիշողությունները վիրավորելն է, Վրաստանի դեպքում՝ Միխեիլ Սահակաշվիլիի ազգայնականությունը, Լատվիայի դեպքում՝ այնտեղ ապրող ռուսների ազգային անհավասարությունը»,֊ - ասել է կենտրոնի ղեկավար Լեւ Գուդկովը: