Վրացական մամուլը հայտնում է մեսխեթցի թուրքերի հայրենադարձության մասին

Վրացական մամուլն այսօր հայտնում է, որ մեսխեթցի թուրքերի հայրենադարձությունը սկսվել է:

Ըստ «Կովկասպրես»-֊ի՝ փախստականների նախարարությունն ակնկալում է, որ մոտ 90 հազար մարդ ցանկություն կհայտնի վերադառնալ հայրենիք, որտեղից մեսխեթցի թուրքերը տեղահանվել էին 1944 թվականին:

Ըստ վրացական աղբյուրների՝ միջնորդները արդեն սկսել են ցածր գներով տներ գնել Ջավախքում՝ մեսխեթցի թուրքերին վերավաճառելու նպատակով:

Ջավախքի հայ բնակչությունը ընդդիմանում է մեսխեթցի թուրքերի վերադարձին՝ հնարավոր ազգամիջյան հակամարտության վտանգի պատճառով: