Վրաստանի խորհրդարանը հաստատեց նոր կառավարության կազմը

Վրաստանի խորհրդարանն այսօր միաձայն հաստատեց նոր կառավարության կազմը:

Ինչպես հաղորդել է «Ռուսթավի֊-2» հեռուստակայանը, վարչապետ Լադո Գուրգենիձեն լրագրողներին ասել է, թե նոր կառավարության կարգախոսը մնալու է նույնը. «Միասնական Վրաստան՝ առանց չքավորության»:

Գուրգենիձեն կառավարության կազմը խորհրդարանին էր ներկայացրել մեկ շաբաթ առաջ: