«Ֆորբս»-֊ը հրապարակել է զբոսաշրջության համար ամենավտանգավոր 10 երկրների ցուցակը

Զբոսաշրջիկների այցելության համար ամենավտանգավոր 10 երկրների ցուցակը գլխավորում է Սոմալին, որտեղ մեծ են զբոսաշրջիկի անվտագության սպառնալիքները եւ վտագավոր է տեղաժարշվելը:

Երկրորդ տեղում է Իրաքը, որտեղ մեծ է ահաբեկչական գործողությունների սպառնալիքը:

Անվտանգ տեղաժարշման եւ ահաբեկչական գործողությունների սպռնալիքը առկա է նաեւ Աֆղանստանում:

Հրապարակված ցուցակի 4-րդ երկիրը Թաիթին է: «Չնայած ժողովրդավարական ընտրություններին, Թաիթիում շատ հեշտ է զենք ձեռք բերել, այստեղ արդարադատության մակարդակը շատ ցածր է, իսկ ոստիկանները կոռուպացված են», - նշում է ամսագիրը:

Այցելությունների համար վտանգավոր երկրների ցուցակում են նաեւ Պակիստանը, Սուդանը,Կոնգոյի դեմոկրատական հանրապետությունը, Լիբանանը, Զիմբաբվեն եւՊաղեստինը:


Անի Թադեւոսյան