Այսօր հայ - ադրբեջանական սահմանի Իջեւան - Ղազախ հատվածում ադրբեջանական կողմը Հայաստանին հանձնեց 2007 թվականի օգոստոսի 4-ից Ադրբեջանում գերության մեջ գտնվող ժամկետային զինծառայող, շարքային Համբարձում Ասատրյանին:
Ներկա էին Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի, Հայաստանի զինված ուժերի ներկայացուցիչները, ինչպես նաեւ Գերիների, պատանդների եւ անհետ կորածների հարցերով հայաստանյան հանձնաժողովին առընթեր աշխատանքային խմբի անդամները:
Ասատրյանը սահմանը հատել էր Լեռնային Ղարաբաղի Մարտակերտի շրջանի կողմից:
«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նա հայտնեց, որ գերության ժամանակ իրեն խոշտանգումների են ենթարկել, ծեծել` պարտադրելով, որպեսզի տեսաձայնագրության ժամանակ դժգոհություն հայտնի Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակում տիրող իրավիճակից եւ հայտարարի, թե այդ պատճառով է ինքնակամ լքել զորամասը եւ հատել սահմանը:
Իրականում, Ասատրյանի խոսքերով, ինքը ցանկություն է ունեցել գնալ Ռուսաստան` ծնողների մոտ, սակայն գիշերով ճանապարհը շփոթել է եւ հայտնվել ադրբեջանական կողմում:
Այդուհանդերձ, Ասատրյանի պնդումները գերության մեջ իր հետ պատահածի վերաբերյալ չհաջողվեց ճշտել այլ աղբյուրներից:
Իրավապաշտպան կազմակերպությունները սովորաբար նշում են, որ Ադրբեջանում գերիների հետ վարվում են միջազգային կոնվենցիաների պահանջների խախտումներով:
Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի սահմանային ներկայացուցչության բաժնի պետ, գնդապետ Անդրանիկ Մկրտումյանը հայտնեց, որ 2006 թվականից Հայաստանում է գտնվում Ադրբեջանի զինված ուժերի զինծառայող Մամեդովը, ով չի ցանկանում վերադառնալ Ադրբեջան եւ այդ մասին հայտնել է Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչներին: Մկրտումյանի հավաստմամբ` Հայաստանը պատրաստ է հանձնել ադրբեջանցուն, եթե վերջինս նման ցանկություն հայտնի:
Հովհաննես Շողիկյան, Իջեւան