«Եվրոպացի ժողովրդավարները» առաջարկում են քննել Զուրաբ Ժվանիայի մահվան պատճառը

Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի «Եվրոպացի դեմոկրատներ» քաղաքական խումբն այսօր առաջարկել է վեհաժողովի բյուրոյին զեկույց նախապատրաստել Վրաստանի նախկին վարչապետ Զուրաբ Ժվանիայի մահվան հանգամանքների վերաբերյալ:

Այս առաջարկի համար հիմք են ծառայել պաշտպանության նախկին նախարար Իրաքլի Օքրուաշվիլիի հայտարարությունները այն մասին, թե Ժվանիան չի մահացել այն բնակարանում, որտեղ նրա դիակը հայտնաբերվել է:

Առաջարկը կքննարկվի վեհաժողովի բյուրոյի առաջիկա նիստում: Այն ստորագրել են Մեծ Բրիտանիան, Սլովակիան, Իսլանդիան, Դանիան, Շվեյցարիան եւ Ռուսաստանը ներկայացնող 10 պատգամավորներ: