Իտալիայի վարչապետը հրաժարական տվեց

Իտալիայի վարչապետ Ռոմանո Պրոդին երեկ երեկոյան հրաժարական է ներկայացրել երկրի նախագահ Ջորջիո Նապոլիտանոյին: «Ռոյթերզ» գործակալության փոխանցմամբ` Պրոդին հրաժարական է տվել Սենատում վստահության քվե չստանալուց հետո:

Հինգշաբթի երեկոյան Սենատում քվեարկության արդյունքների հրապարակումից հետո Իտալիայի ընդդիմադիր ուժերի առաջնորդները Հռոմի կենտրոնական փողոցներով քայլերթ են սկսել:

Նախագահ Նապոլիտանոն այսօր արտահերթ խորհրդակցության է հրավիրել երկրի քաղաքական ուժերի ղեկավարներին` քննարկելու արտահերթ ընտրություններից խուսափելու հնարավոր ուղիները:


Կարինե Քալանթարյան