Քարիմովը պաշտոնադրվեց եւս 7 տարով

Այսօր Տաշքենդում կայացավ նախագահ Իսլամ Քարիմովի պաշտոնադրման արարողությունը: Հակառակ սահմանադրական դրույթի, որը թույլ է տալիս նախագահին պաշտոնավարելու ընդամենը երկու ժամկետ, Քարիմովը նախագահի պաշտոնը կզբաղեցնի եւս 7 տարի:

Քարիմովը երրորդ ժամկետով ընտրվել է դեկտեմբերին, ըստ պաշտոնական տվյալների ստանալով ձայների 88 տոկոսը:

Արեւմտյան լրատվամիջոցները փաստում են, որ Քարիմովը լուրջ ընդդիմություն չունի եւ լիովին վերահսկում է բոլոր լրատվամիջոցները: